BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Կրթությունը ոչ թե ծախսային, այլ ներդրումների ոլորտ է»

«Կրթությունը ոչ թե ծախսային, այլ ներդրումների ոլորտ է»
19.10.2015 | 14:11

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում այսօր տեղի է ունեցել «Համաշխարհային հմտություններ» մրցույթի շրջանակում ՀՀ մասնավոր հատվածի և ՄԿՈՒ ոլորտի համագործակցության լավագույն փորձի ներկայացումը: Միջոցառման սկզբում նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները մասնակցել են մասնագիտությունների ցուցահանդեսին: Այնուհետև ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը նշել է, որ երկար տարիներ միջին մասնագիտական կրթության ոլորտը թերագնահատված է եղել:

«Վերջին տարիների զարգացումները ցույց են տալիս, որ առանց այս ոլորտի որակյալ կրթական ծրագրերի անհնար է պատկերացնել մեր երկրի իրական տնտեսական զարգացումը: Եվ այս զարգացումը դժվար կլիներ` առանց միջազգային կառույցների աջակցության: Ոլորտի վերակենդանացումը սկսվել է 2007-2008 թթ. ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի շնորհիվ, որին միացան մի շարք խոշոր միջազգային կառույցներ: Դրա շնորհիվ մեզ հաջողվեց ստեղծել շահառուների միջազգային կոնսորցիում այս ոլորտում: «Համաշխարհային հմտություններ» մրցույթն այս առումով մեզ համար հերթական հանգրվանն է: Ուրախ եմ, որ մեր ազգային թիմը մասնակցեց այս տարի Բրազիլիայում անցկացված մրցույթին, որի նպատակը մասնակիցների ֆիզիկական մասնակցությունը չէր, այլ այդ կազմակերպությունում մեր երկրի ներկայացվածությունը և հավակնությունները` անդամության առումով ավելի բարձր մակարդակ տեղափոխելը: Ոլորտում մենք մեծ ակնկալիքներ ունենք նաև մասնավոր հատվածից, առանց որի չի կայանա ոչ միայն «Համաշխարհային հմտություններ» շարժումը, այլ ՄԿՈւ ոլորտն առհասարակ: Մասնավոր հատվածից մեր ակնկալիքները զուտ բարեգործական ակցիաները չեն. մեր իրական ակնկալիքները ներդրումներն են, այդ թվում նաև ծրագրային տեսքով: Իրականում կրթության ոլորտը ոչ թե ծախսային, այլ ներդրումների ոլորտ է: Մասնավոր հատվածի մասնակցությամբ յուրաքանչյուր ծրագիր ամենալավ ներդրումն է մարդկային կապիտալի զարգացման, ավելի լավ տնտեսության և հասարակության հեռանկար ունենալու գործում: Ուստի, մենք պատրաստ ենք ընդլայնել մեր համագործակցության դաշտը միջազգային կառույցների և մասնավոր հատվածի հետ` ապահովելով ոլորտի եթե ոչ սրընթաց, ապա հետևողական զարգացումը»,-նշել է Արմեն Աշոտյանը:
Միջոցառման մասնակիցներին ողջունել է նաև ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Կորնելիա Սկոկովը: «Համաշխարհային հմտություններ. Հայաստան» ազգային փորձը ներկայացրել է ՄԿՈՒԶԱԿ-ի տնօրեն Տաթևիկ Գասպարյանը:
Միջազգային փորձը ներկայացրել են ՌԴ և Գերմանիայի փորձագետները, որին հետևել են քննարկումներ:

Դիտվել է՝ 1055

Մեկնաբանություններ